Նավթը համաշխարհային շուկայում հուլիսի 3-ին էժանացել է

Նավթը համաշխարհային շուկայում հուլիսի 3-ին էժանացել է

Հուլիսի երեքին նավթը միջազգային բորսաներում կրկին գնանկում է արձանագրել։ Պատճառը, ըստ մասնագետների, Միացյալ Նահանգներում կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքերի ավելացումն է։

Ըստ այդմ, Լոնդոնի բորսայում Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը սեպտեմբերյան ֆյուչերսների համար կազմել է 42,71 դոլար․ գնանկումը կազմում է 1 տոկոս։ WTI-ի օգոստոսյան ֆյուչերսների մեկ բարելի գինը կազմել է 40,25 դոլար Նյու-Յորքի բորսայում։ Գնանկումը կազմել է 2,1 տոկոս։