Ինչ է ասել «Սուրմալու»-ի սեփականատերը՝ ԱԻՆ-ին

Ինչ է ասել «Սուրմալու»-ի սեփականատերը՝ ԱԻՆ-ին

16 զոհերից միայն մեկի ինքնությունը դեռ չի պարզվել: Երբ այդ մեկի ինքնությունն էլ պարզվի, ապա փաստացի կունենք միայն մեկ անհետ կորած։ Քաղաքացիների որոնման աշխատանքները կատարվում են հիմնականում ետնամասում՝ կիսակառույց այն շենքում, որը չի փլուզվել։ Ներկա պահին հարկ եղած դեպքում տեղ-տեղ մասամբ կատարվում են հովացման աշխատանքներ։ Ինտենսիվ կերպով կուտակված փլատակներն են տեղափոխվում և զուգահեռ իրականացվում է որոնողափրկարարական աշխատանք։ Այս մասին «Սուրմալուի» տարածքում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո արդեն կքննարկվի շենքի մնացած հատվածի ապամոնտաժման հարցը։ Առևտրի կենտրոնի սեփականատիրոջ հետ զրուցել ենք և ստացել ողջ անհրաժեշտ տեղեկությունն այն մասին, թե ինչ կարող է լինել շենքում և հենց այդ տեղեկության հիման վրա են կատարվել աշխատանքները։ Տարածքի մոտ 60 տոկոսն արդեն մաքրվել է և եթե լինեին հրավտանգ նյութեր, ապա դրանք արդեն գտնված կլինեին։ Արմեն Սեփականատիրոջ հետ շփումների արդյունքում պարզվել է, որ շենքում, նախնական գնահատականներով, 4 տոննա հրավտանգ նյութեր են եղել նախքան պայթյունը»,- հավելել է նա։