Վաղարշակ Մատիկյանը նշանակվել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար

Վաղարշակ Մատիկյանը նշանակվել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար

Օրերս մենք գրել էինք, որ Կրթության տեսչական մարմնի խորհրդի  նիստում կառույցի ղեկավար է ընտրվել Վաղարշակ Մատիկյանը: Նա պատմության ուսուցիչ է աշխատել, «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի համահեղինակն է, «100 գաղափար Հայաստանի համար» նախագծի հեղինակն է, բայց որեւէ կապ չի ունեցել տեսչական աշխատանքների եւ հանրակրթական համակարգի ստուգումների հետ։ Նրա թեկնածությունն այդ պաշտոնին առաջադրել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա միակ թեկնածուն է եղել, այսինքն՝ ըստ էության ոչ թե ընտրություն, այլ նշանակում է տեղի ունեցել։

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ՝ Վաղարշակ Մատիկյանը նշանակվել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Վաղարշակ Մատիկյանին նշանակել կրթության տեսչական մարմնի ղեկավար»,- նշված է վարչապետի որոշման մեջ: