«Եթե աշխարհը հոգնի՝ մենք կմեռնենք»․ Ուկրաինայի առաջին տիկինն ահազանգում է

«Եթե աշխարհը հոգնի՝ մենք կմեռնենք»․ Ուկրաինայի առաջին տիկինն ահազանգում է

Ելենա Զելենսկայան նախազգուշացրել է, որ ուկրաինացիները գտնվում են «մահացու վտանգի» մեջ և «մեռնելու են», եթե արևմտյան երկրները չշարունակեն ֆինանսական աջակցությունը, հայտնում է BBC-ն։

Ուկրաինայի առաջին տիկինը հարցազրույց է տվել BBC-ին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում հանրապետական ​​սենատորները արգելափակել են Ուկրաինային և Իսրայելին օգնելու մասին օրինագիծը։ Այն նախատեսում էր Ուկրաինայի համար 60 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն։

«Եթե աշխարհը հոգնի, մեզ ուղղակի թույլ կտան մեռնել», - ասել է Զելենսկայան ռուսական հրթիռային հարձակումից ժամեր անց տված հարցազրույցում։ 

«Մեզ համար շատ ցավալի է տեսնել ազդանշաններ, որ օգնելու անհագ ցանկությունը կարող է մարել: Մեզ համար դա գոյատևման խնդիր է։ Այնպես որ, դա ցավալի է տեսնել», - ասել է Ելենա Զելենսկայան։