Փաշինյանը 45 օր անց նորից անհույս դժգոհում է Ադրբեջանից

Փաշինյանը 45 օր անց նորից անհույս դժգոհում է Ադրբեջանից

Արցախում Լաչինի միջանցքի շրջափակման 45-րդ օրը Նիկոլ Փաշինյանը, չկարողանալով ոչինչ անել ճանապարհի ապաշրջափակման հարցում, այսօր կառավարության նիստը սկսեց դարձյալ Ադրբեջանի վարած քաղաքականությունից անհույս դժգոհելով:

Նա հիշեցրեց, որ «Լեռնային Ղարաբաղի», իսկ իրականում` Արցախի Հանրապետության նախադպրոցական հաստատությունների շուրջ 6 հազար սաներ, հանրակրթական դպրոցների շուրջ 19 հազար աշակերտներ, բուհերի շուրջ 6800 ուսանողներ արդեն մեկ ամիս է` զրկված են  21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից` կրթության իրավունքից, որովհետև արդեն մեկ ամիս «Լեռնային Ղարաբաղի», իսկ իրականում` Արցախի Հանրապետության մանկապարտեզները,  դպրոցներն ու բուհերը փակ են և չեն աշխատում:

«Վերջին անգամ նման բան եղել էր 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ այն իրավիճակում, երբ հրանոթները չէին կրակում, կրթական հաստատությունները փակվել էին միայն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս անգամ, սակայն, Քովիդ-19-ի վիրուսը չէ կրթական հաստատությունների չաշխատելու պատճառը, այլ Ադրբեջանի «բնապահպանական» մտահոգությունները»,-ասաց Արցախը Լեռնային Ղարաբաղի վերածած Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասն` տեսանյութում