Ընտրությու՞ն, թե սեփական հողն ուրանալու գործընթաց

Ընտրությու՞ն, թե սեփական հողն ուրանալու գործընթաց

Գիտե՞ք որն է նախկին ու այսօրվա ընտրության տարբերությունը։ Նախկինում, երբ կեղծում էին, մարդիկ ասում էին, որ իրենց մարդն են ուզում անցկացնել, որ ավելի լավ ու վստահ լափեն։ Այսօր, երբ կեղծում են, միանշանակ ասում են, որ ուզում են նշանակել նրան, ով կարող է առանց խղճի խայթի իրենց տարածքը թույլ տալ հանձնել, վաճառել։ Լափելը կա ու կա, դա արդեն անցել է երկրորդ պլան։ Այսօրվա ընտրությունը հողի կռիվ է։ Իշխանությունը մարդ է նշանակում, որ աչքերը փակ, որ տարածքն ասի՝ ծածկադմբոցով հանձնի։

Մարզպետներն էլ այդ հիմունքով են նշանակվել, նշանակվում։ Թվարկե՞մ, թե օրինակ Սյունիքում որ մարզպետ ինչքան տարածքի հանձնման հրաման է կատարել։ Գուցե նաև պետք է հիշել, թե ինչից հետո են մարզպետ նշանակվել, Արցախի ո՞ր տարածք հանձնելու համար։ Հետո ազատվելուց հետո ի՜նչ գուրգուրանքով են տեղավորվել իշխանության փետուրների տակ։ Նիկոլի օրոք ընտրությունը սեփական հողն ուրանալու գործընթաց է։