Ռուսաստանի Պետդումայի ղեկավարը կայցելի Ադրբեջան 

Ռուսաստանի Պետդումայի ղեկավարը կայցելի Ադրբեջան 

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, մեկնարկում է Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի պաշտոնական այցը Ադրբեջան։ Բաքվում նա կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։

Այցի նպատակը ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա բոլոր հարցերի առնչությամբ մտքերի փոխանակության  իրականացումն է։ Վերջին անգամ Վոլոդինը պաշտոնական այցով Բաքվում եղել էր 2018 թվականի հունիսին։