Երկու հրթիռ է ընկել Բաղդադի «կանաչ գոտում»

Երկու հրթիռ է ընկել Բաղդադի «կանաչ գոտում»

Առնվազն երկու հրթիռ է ընկել Բաղդադի «կանաչ գոտում»՝ ԱՄՆ դեսպանատնից ոչ հեռու։ Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիյա» հեռուստաընկերությունը։ Ավերածությունների եւ տուժածների մասին դեռեւս տեղեկություններ չեն հրապարակվում։

Հիշեցնենք, որ «կանաչ գոտին» Բաղդադի այն թաղամասն է, որտեղ գտնվում են հիմնական կառավարական հաստատություններն ու դեսպանատները։