Նամակ աշխարհասփյուռ հայերին

Նամակ աշխարհասփյուռ հայերին

Մեր երկրի տարածքային ամբողջականությունը վտանգված է, բայց գոնե պահպանենք մեր լեզուն, որը մեզնից ոչ ոք չի կարող խլել:

Հարգելի ազգակից, առաջարկում ենք անվճար օգտվել հայոց լեզվի յուրացման հնարավորությունից: Այդ նպատակով Ձեր հեռախոսի՝ սմարթֆոնի Գուգլի պատուհանում լրացրեք «ԻՍՄԱ» բառը: Կստանաք անվճար ծառայություն, որը Ձեզ կօգնի սովորել հայերեն այբուբենը՝ առանց ուսուցչի, հարստացնել Ձեր բառապաշարը (համակարգում առկա է 220 հազար բառերի ծավալով հայերեն բացատրական բառարան), կազմել եւ շարահյուսական վերլուծության ենթարկել հայերեն ոչ բարդ նախադասություններ, որն իրականացվում է այս խնդրին օրիենտացված եւ մեր կողմից մշակված արհեստական բանականության համակարգով: Սա Ձեզ կօգնի՝ իրականացնելու հայերենի ինքնաուսուցման համակարգը, որը կակտիվացնի Ձեր հեռախոսը:

Այստեղ ընտրեք Ձեր մուտքային լեզվի տարբերակը (օրինակ՝ «Ռուսերեն»), որպես ելքային՝ ընտրեք «Հայերեն» տարբերակը: Մուտքագրեք որեւէ բառ օտար լեզվով, օրինակ՝ «книга», սեղմեք «Թարգմանել» կոճակը: Ելքային պատուհանում կստանաք այդ բառի թարգմանությունը հայերենով, իսկ սեղմելով «Բառի բացատրություն» կոճակը՝ կստանաք նաեւ այդ բառի բացատրությունը Ձեր ցանկալի լեզվով: Կարող եք նշել նաեւ թարգմանած բառի յուրաքանչյուր տառի վրա, կլսեք եւ կյուրացնեք յուրաքանչյուր տառի հնչողությունը:
Այս ամենը չի պահանջում ոչ մի վճարում: Ծառայությունը Ձեզ մատուցում է Հայաստանում կազմակերպված հասարակական ԻՍՄԱ կազմակերպությունը:

Հարգելի ազգակից, ողջ աշխարհում մենք ունենք առնվազն 9 միլիոն հայ: Խնդրում ենք օժանդակել հայերենի ինքնաուսուցման համակարգի տարածմանը հայերի մեջ:

Թուրքը, ցեղասպանելով հայերին, ցանկանում էր (ցանկանում է) վերացնել հայ ազգը: Սակայն մեր համակարգով կարողանում ենք հայերեն սովորեցնել երկրագնդի ցանկացած կետում բնակվող հային, քանի որ համարյա բոլոր հայերն ունեն սմարթֆոն հեռախոս: Այսպիսով՝ հայոց լեզու սովորող հայը պահպանում է իր ազգային պատկանելությունը, դրանով իսկ մերժում ցեղասպան թուրքի կամքը: Իսկ Դուք տարածելով այս համակարգը հայության մեջ՝ կատարում եք մեծ ազգասիրական գործ՝ ի հեճուկս բոլոր թուրքերին եւ նրանց վարած ցեղասպան քաղաքականությանը:

ԻՍՄԱ միաբանություն, Էդուարդ Մանուկյան
Տեխնիկական գիտությունների սովետական դոկտոր, պրոֆեսոր