Ո՞վ կդառնա ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը

Ո՞վ կդառնա ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար՝ Յենս Ստոլտենբերգի հեռանալուց հետո, հայտնում է The Sun-ը։

ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ կոչ են արել ֆոն դեր Լեյենին գլխավորել դաշինքը արդեն հոկտեմբերին։ Ընդ որում, նրա՝ որպես Եվրահանձնաժողովի նախագահի լիազորություններն ավարտվում են միայն հաջորդ տարի։
Պարբերականն ընդգծել է, որ ֆոն դեր Լեյենի նշանակումը մեծ հավանականություն ունի բախվելու եվրասկեպտիկների, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիայի դիմադրությանը: 

Ըստ The Sun-ի՝ Լոնդոնը մտադիր է ՆԱՏՕ-ի մյուս անդամների ուշադրությունը հրավիրել 2013-ից 2019 թվականներին Գերմանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում ֆոն դեր Լեյենի գործունեության ցածր արդյունավետության հանգամանքի վրա։