Ռուսները Սիրիայում Էրդողանին երկու լուրջ նախազգուշացում են արել․ Յուրի Կնուտով

Ռուսները Սիրիայում Էրդողանին երկու լուրջ նախազգուշացում են արել․ Յուրի Կնուտով

Ռուսները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկու լուրջ նախազգուշացում են արել Սիրիայում։ Նման կարծիքի է ռուս ռազմական փորձագետ Յուրի Կնուտովը։ Ըստ նրա, Մոսկվան այդպիսով փորձում է ողջամտության դաշտ բերել Էրդողանին, ով շարունակում է ամեն կերպ խցկվել Ղարաբաղյան հակամարտության մեջ՝ հանուն Օսմանյան կայսրության վերականգնման իր խաբեպատիր հավակնությունների։ Ինչպեձս գրում է «Tsargrad» -ը, Կնուտովն անդրադարձել է Իդլիբի հյուսիսում «Ֆայլաք աշ-Շամ» խմբավորման ճամբարին հասցված հարվածներին։ Թուրքական մամուլում եւ տեղի հայրենասիրական տրամադրություններ ունեցող շրջանակներում այս հարվածները մեկնաբանվեցին որպես Լեռնային Ղարաբաղում Էրդողանի ցուցաբերած պահվածքի դիմաց։ Կնուտովը այս մոտեցման հետ համաձայն է։ «Կան տվյալներ այն մասին, որ այդ սիրիացի գրոհայինները պատրաստվել են մեկնել Ղարաբաղ։ Բացի այդ, դեռեւս օրեր առաջ ռուսական կողմը հարվածել էր նավթամթերքի անօրինական ընդհատակյա պահեստի, որը գտնվել է Թուրքիայի հետ սահմանի մոտ։ Կարծում եմ, որ սրանք լուրջ նախազգուշացումներ էին, որ Մոսկվան արեց Անկարային, որ չխառնվի ակտիվ կերպով Ղարաբաղյան հակամարտության մեջ, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի բախումներում Թուրքիան որեւէ կապ չունի։ Այս երկու նախազգուշացումները փորձ էր Անկարային բերելու ողջամտության դաշտ եւ հասկացնել են տալիս ռուսները այս կերպ, որ ուրիշի պատերազմում ինքը պարզապես անելիք չունի»,- ասել է փորձագետը։