Այսօր ՔՊ հիմնադրման հնգամյակն է․նշվելո՞ւ է կուսակցության տարեդարձը 

Այսօր ՔՊ հիմնադրման հնգամյակն է․նշվելո՞ւ է կուսակցության տարեդարձը 

Այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմավորման հնգամյակն է։ Որպես հանրային-քաղաքական միավորում  ՔՊ-ն ձևավորվել է 2013 -ին, այն բանից հետո, երբ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամներ Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը դուրս եկան ՀԱԿ-ից՝ համախմբելով տարբեր ակտիվիստների և գործիչների՝ այդ թվում Ռոմանոս Պետրոսյանին, Սարգիս Քլոյանին, Հակոբ Սիմիդյանին, Արթուր Իսպիրյանին և այլ անձանց։ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանից փորձեցինք ճշտել, թե ինչպե՞ս է կուսակցությունը պատրաստվում նշել կազմավորման հնգամյակը, որևէ միջոցառում, նիստ կամ մեկ այլ բան կա՞ պլանավորված, Կոստանյանը կարճ պատասխանեց՝ ոչ։