Էստոնիան առաջինն երկիրն է, որն աջակցում է Մակրոնի առաջարկությանը

Էստոնիան առաջինն երկիրն է, որն աջակցում է Մակրոնի առաջարկությանը

Էստոնիան դարձել է ԵՄ առաջին և առայժմ միակ երկիրը, որը պաշտպանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղափարը։ 

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է, որ արևմտյան առաջնորդները չպետք է բացառեն նման հնարավորությունը։ Այս մասին գրում է Politico թերթը։

«Կարծում եմ՝ սրանք նաև մեր կողմից Ռուսաստանին ուղարկվող ազդանշաններ են առ այն, որ չենք բացառում տարբեր նախաձեռնությունները, քանի որ բոլոր երկրները հասկացել են, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ուկրաինան հաղթի, իսկ Ռուսաստանը պարտվի այս պատերազմում», - ասել է Կալլասը:

Ավելի վաղ Մակրոնի առաջարկը մասամբ չէին բացառել նաև Լատվիան և Լիտվան։
Իսկ ՆԱՏՕ-ն, ինչպես նաև՝ Շվեդիան, Գերմանիան, Իտալիան, Շվեյցարիան, Հունգարիան և Լեհաստանը կտրականապես մերժել են նման տարբերակը։ 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ակնարկել է, որ հետաքրքրված է Մակրոնի նախաձեռնությամբ՝ խոստանալով հարցը քննարկել Ֆրանսիայի նախագահի՝ մարտին սպասվող այցի ժամանակ։