Իրանի ԱԳ փոխնախարարն այցելելու է Ադրբեջան

Իրանի ԱԳ փոխնախարարն այցելելու է Ադրբեջան

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մոհամմադ Քազիմ Սաջապուրը սեպտեմբերի 21–ին այցելելու է Ադրբեջան։ Այս մասին ասված է Ադրբեջանում Իրանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

Փոխնախարարը Ադրբեջան է այցելում մասնակցելու Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի վերլուծական կենտրոնների եռակողմ հանդիպմանը:

Բաքու եռօրյա այցի շրջանակներում փոխնախարարը, ով նաեւ Իրանի ԱԳՆ քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է, հանդիպումներ կունենա նաև Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: