Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին գրասենյակն այսօր կտեղեկացնի

Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին գրասենյակն այսօր կտեղեկացնի

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովից այսօր ստացել է պատասխան գրություն, որտեղ հանձնաժողովը ոչ պարզորոշ պատասխաններ է ներկայացրել գրասենյակի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ:

Այն զեկուցվել է նախագահ Սարգսյանին:

Նման ձևակերպումներով անորոշ պատասխանների վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին գրասենյակն այսօր կտեղեկացնի:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ