ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցուն ազատ են արձակել

ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցուն ազատ են արձակել

Ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալին, որը Ռուսաստանում ձերբակալվել էր Հայաստանի պահանջով, Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ ազատ է արձակվել։ Այդ մասին ասել է ադրբեջանցու փաստաբան Ալեքպեր Գարաևը՝ նշելով, որ մարզիկն այսօր կվերադառնա Բաքու, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը ոչ հաստատել, ոչ հերքել է Զեյնալիի ազատ արձակման մասին տեղեկությունները։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում ադրբեջանցուն ձերբակալել են ՀՀ-ի պահանջով՝ մեր երկրի կողմից 2020 թ․ սեպտեմբերի 29-ից հայտարարված միջազգային հետախուզման շրջանակում։ Ինքը՝ Զեյնալին հայտարարել է, թե իրեն ռուս իրավապահները ծանուցել են դատարան ներկայանալու մասին և որ հնարավոր է՝ հանձնեն ՀՀ իշխանություններին։

Հայաստանի գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ պաշտոնական տեղեկություն չունեն ադրբեջանցու ձերբակալման մասին, իսկ ՀՀ ՆԳՆ-ից նշել էին, որ Զեյնալին հետախուզվում է մարդասպանության մեղադրանքով։

Ավելի վաղ, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը նշել էր, թե ՀՀ ՔՕ որ հոդվածներով է մեղադրանք առաջադրվել իրենց քաղաքացուն։