«Հայաստան» դաշինքի պատգամավորին տարել են ոստիկանություն

«Հայաստան» դաշինքի պատգամավորին տարել են ոստիկանություն

Քիչ առաջ խորհրդարանի մեր աղբյուրներից տեղեկացել էինք, որ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձաժողովի փակ նիստում միջադեպ, ծեծկռտուք է տեղի ունեցել։ Մենք պարզեցինք, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը քննարկելու ժամանակ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը  ինչ-որ բանից բորբոքվել է, ձայնը բարձրացրել եւ սկսել գոռգոռալ ընդդիմադիրների վրա, «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանը, որը վերջերս է դարձել պատգամավոր,ասել է՝ մի գոռա, ձայնդ մի բարձրացրու, Վարդանյանն էլ պատասխանել է, թե՝ ում վրա ուզեմ գոռալու եմ, ինչ ուզեմ անելու եմ, տեղից վեր է թռել, կանգնել, ոտքի է կանգնել նաեւ Մհեր Սահակյանը, բանավեճը շարունակվել է, Վարդանյանը նետվել է դեպի Մհեր Սահակյանը ու ինչ-որ բան ասել, վերջինս էլ խփել է։

Անմիջապես ահազանգել են իրավապահներին, քրեական վարույթ է հարուցվել, Մհեր Սահակյանին կանչել են հարցաքննության։