Ավելի քան 200 քաղաքացի հրաժարվել է դառնալ ոստիկան. Վահե Գրիգորյան

Ավելի քան 200 քաղաքացի հրաժարվել է դառնալ ոստիկան. Վահե Գրիգորյան

Իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ավելի քան 200 քաղաքացի հրաժարվել է դառնալ ոստիկան և պաշտպանել այս դավաճանական կառավարության շահերը:

Երևի կհիշեք, որ նախորդ տարի կառավարությունը, և նրա կցորդ ու օրենքի դակիչ իշխանական խմբակցությունը կատարել էին օրենսդրական փոփոխություններ, որով ստեղծվելու էր "պարեկ" անվանումը կրող նոր ոստիկանական ծառայություն:
Դրա առթիվ Երևանի փողոցներում փակցվել էին օտարերկրացիների ոստիկանների նկարներով և «Նոր Հայաստանին` Նոր Ոստիկանություն» վերտառությամբ բազմաթիվ պաստառներ:
Եվ ահա, 200-ից ավելի անձինք, ովքեր դիմել և հաջողությամբ հաղթահարել էին նոր տեսակի ոստիկանության ծառայության անցնելու համար նախատեսված բոլոր քննությունները, օրերս գրավոր կարգով հրաժարվել են անցնել ծառայության:

Ակնհայտ է, որ ոչ մի արժանապատիվ ՀՀ քաղաքացի և կամ իսկական Հայ չի պաշտպանի այս ադրբեջանասեր ու "ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի" իշխանությանը:
Հենց այս տեսակն է, որ անհրաժեշտ է Պետությանը և Ազգին:

Շնորհակալություն