Հայտնի է, թե երբ կսկսվի «Ստամբուլի» ջրանցքի շինարարությունը

Հայտնի է, թե երբ կսկսվի «Ստամբուլի» ջրանցքի շինարարությունը

Այս տարվա հունիսի վերջին կսկսվի «Ստամբուլի» ջրանցքի շինարարությունը, որը կկապի Սեւ եւ Մարմարայի ծովերը: Այս մասին հայտնում է Sabah պարբերականը, վկայակոչելով Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուվածքների նախարար Ադւլ Կարա-Իսմայիլօղլուին: Վերջինս նաեւ ասել է, որ շինարարական աշխատանքները պատճառ չեն դառնա, որպեսզի տարածքում սեյսմիկ ակտիվություն նկատվի: