Պուտինը «չի նկատել» Ադրբեջանի նախագահին. Ալիևի ծիծաղելի շփոթմունքը (Տեսանյութ)

Տեսանյութը, որում Վլադիմիր Պուտինը Սոչիի «Վալդայ» ֆորումի ժամանակ, կարծես չնկատելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, չի սեղմում նրա ձեռքը և հանգիստ հեռանում է, շրջանառվում է սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում և օգտատերերի շրջանում վրդովմունք է առաջացրել:

Անգամ ադրբեջանցի լրագրող Նատիգ Ադիլովը իր ֆեյսբուքյան էջում հայրենակիցներին հորդորել է հակառուսական հավաք անցկացնել Ռուսաստանի դեսպանատան մոտ:

Ակցիան տեղի կունենա վաղը, և, ըստ ամենայնի, հետևանքներ կունենա: Մոսկվան դժվար թե անտեսի այդպիսի թշնամական գործողությունները: