Թուրքիայի հետ մշտական կապ են պահում

Թուրքիայի հետ մշտական կապ են պահում

ՄԱԿ-ը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների հետ կապված մշտական կապ է պահում Թուրքիայի ղեկավարության հետ։ Այս մասին հայտարարել է այդ կազմակերպության Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Վերջինս նշել է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ու ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն զբաղվում են երկու կողմերի միջեւ բանակցությունների կազմակերպմանը եւ ՄԱԿ-ն ամբողջապես աջակցում է այդ գործընթացին։ Թե ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, թե այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ըստ Դյուժարիկի, մշտական կապ են պահում Անկարայի հետ՝ այս խնդրի հետ կապված։