Սպանված ռեփեր Կարտրայիտի կինը շարունակել է ամուսնու անունից վարել ամուսնու բլոգը

Սպանված ռեփեր Կարտրայիտի կինը շարունակել է ամուսնու անունից վարել ամուսնու բլոգը

Սանկտ Պետերբուրգում սպանված ռեփեր Էնդի Կարտրայտի կինը՝ Մարինա Կոխալը, ռեփերի սպանությունից հետո էլ շարունակել է ամուսնու անունից վարել նրա բլոգը։ Այս մասին հայտարարել է տուժողների ներկայացուցիչը դատարանում։ Հիշեցնենք, որ ռեփերի սպանության մեջ կասկածվում է հենց Մարինա Կոխալը, եւ ըստ շրջանառվող վարկածի, վերջինիս մայրը նույնիսկ օգնել է դստերը ենթադրյալ սպանությունն իրականացնել։ «Ինչու էր մեղադրյալը շարունակում վարել բլոգը ամուսնու՝ Ալեքսանդր Յուշկոյի /ռեփերի իսկական անունն է/ մահվանից հետո»,- պնդելով, որ Կոխալը պետք է կալանավորվի։ Կոխալն էլ հայտարարել է, որ որեւէ հակասական բան չկա այն բանում, որ ինքը շարունակել է վարել ամուսնու բլոգը։ Պաշտպանական կողմը խնդրել է Կոխալի հանդեպ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը։