Ադրբեջանը Իրանի հետ տնտեսական համագործակցությունը համարում է առաջնային․ Ջեյխուն Բայրամով

Ադրբեջանը Իրանի հետ տնտեսական համագործակցությունը համարում է առաջնային․ Ջեյխուն Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը բարձր է գնահատել այն, որ Իրանը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։

Ըստ հաղորդման, այս մասին ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է Բաքվում գտնվող Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ։ Երկու նախարարները անդրադարձել են նաեւ Կասպիական ավազանում համագործակցությանը, ինչպես նաեւ՝ Բաքու-Թեհրան-Անկարա հարաբերություններին։

Հիշեցնենք, որ Զարիֆը հայտարարել էր, որ Իրանն ուրախ է, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։