Նոտարին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելը կքրեականացվի

Նոտարին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելը կքրեականացվի

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի քննարկմանը խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացրել էր, որ քրեականացնում են նոտարին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելը:

Ըստ Սիմոնյանի՝ այս իրավակարգավորման անհրաժեշտությունը բխել է նաև նոտարների պրակտիկայից:

Օրինագծին կողմ քվեարկեց 98 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 2: