Ֆեյքերին լցրել են էջը, որ մի քիչ դուխ տան՝ Մոսկվայի մանթոյից հելնի   

Ֆեյքերին լցրել են էջը, որ մի քիչ դուխ տան՝ Մոսկվայի մանթոյից հելնի   

Թե հանրությունն ինչ կերպ է արձագանքում Փաշինյանի «մոսկովյան մանթոյին» ,  բոլորդ գիտեք։ Գիտեք այն առումով, որ յուրաքանչյուրդ շփման շրջանակ ունի և լսում եք, թե ինչ են ասում։ Տիրապետում եք նաև, թե ինչ գործիքներով ու միջոցներով է Փաշինյանը պաշտպանվում։ Դժվար չէ իմանալը։ Ընդամենը բացեք նրա ֆեյսբուքյան էջը ու մի անպիսի պատկերի կհանդիպեք, ասես գրառում անողներն  այլմոլորակայիններ են, որովհետև իրականության մեջ այլևս նման մարդկանց հազվադեպ եք հանդիպում։ Իրոք, այդպիսին են, մեծ մասամբ նրանք գոյություն չունեն, թաքնված են այլ անունների տակ ու բաներ են գրում, որոնք կոմիկական   ողբերգություն են։ 2018-ից նա այդ գործիքներով է աշխատում և մեկը չկա, որ ասի՝ տղա ջան հնացե՜լ են գործիքներդ։ 

Փաշինյանը  մոսկովյան իր «հզոր» այցից հետո գրում է․ «Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան»։ Հայտնվում են այլմոլորակայիններ, որոնք ավետում են ծիծեռնակի գալը․ «Մեր հզոր վարչապետ, բարի վերադարձ»,   «Անկոտրելի, Անպարտելի ԱմենաՎարչապետը»  «Մեր թագավորը»   «Սիրտս ընկավ տեղը , մեր տղան վերադարձավ։ Բարի գալուստ, իմ Նիկոլ»   «Նիկոլ վարչապետ »,   «Հայաստանի մշտական Պարոն Վարչապետ»։ Չշարունակեմ, որովհետև մի բառի մեջ հինգ սխալ են անում, նորաձև կրթողը ինչու՞ չի զբաղվում այդ հարցով, չէ՞ որ իրենց զինվորներն են են․․․ Բոլոր գրառումների մեջ աչք է զարնում՝ «անկոտրելի, հզոր  վարչապետը», որն ամենուր է։ Ստացվում է, որ նրանց պատկերացմամբ անկոտրելին մինչև վերջին շունչը, մինչև նվաստացումների ամենացածր շեմը աթոռից կառչած մնալն է։  Մոսկովյան մանթոյից հետո  զինվորները դուխ են տալիս»։ Կարիքը շատ կա, բայց մարդիկ նեղսրտում են․ «Ֆեյքերին լցրել են էջը, որ մի քիչ դուխ տան՝ Մոսկվայի մանթոյից հելնի»։ Լավ չի, որ նեղսրտում են, բայց լավ է, որ մարդիկ  արդեն հասկանում են, թե ինչը ինչի համար է արվում։ Իսկ նեղսրտել պետք չի, որովհետև իրենք արդեն աշխատում են լարովի տիկնիկների նման։