Այս մթերքը կարող է պաշտպանել օրգանիզմը քաղցկեղի առաջացումից

Այս մթերքը կարող է պաշտպանել օրգանիզմը քաղցկեղի առաջացումից

Ռուս բժիշկ-նյարդաբան եւ հեռուստահաղորդավոր Դմիտրի Շուբինը կարծում է, որ սունկի մշտական օգտագործումը սննդակարգում կարող է պաշտպանել քաղցկեղի, մասնավորապես՝ կրծքագեղձի քաղցկեղի առաջացումից։ Նա ասել է, որ սունկն իր մեջ պարունակում էր էրգոտիոնեին նյութը, որը ունի հակաքաղցկեղային էֆեկտ։

Ընդ որում, մասնավորեցրել է մասնագետը, խոսքը վերաբերում է հենց կրծքագեղձի քաղցկեղին, որը ամենից տարածված տարատեսակներից է քաղցկեղի՝ ողջ աշխարհում։ Սրտաբան-ռեանիմատոլոգ Գերման Գանդելմանն էլ նշել է, որ օնկոլոգիական հիվանդությունների պրոֆիլակտիկայում սունկի կիրառության հետ կապված անցկացվել են հետազոտություններ, որոնց արդյունքները եղել են բավական հուսադրող։

Գիտնականները մասնավորապես պարզել են, որ այն կանայք, ովքեր իրենց սննդակարգում մշտապես օգտագործում են սունկ, ավելի հազվադեպ են հիվանդանում կրծքագեղձի քաղցկեղով, կամ այդ հիվանդությամբ չեն հիվանդանում առհասարակ։