2018-ին անիվների տակից չէր պոկվում, այսօր՝ աթոռից

2018-ին անիվների տակից չէր պոկվում, այսօր՝ աթոռից

2018 թվականի ապրիլի 16-ին առավոտյան ժամը 9։ 25 էր ՝ Փաշինյանը պառկել էր Բաղրամյան-Սարյան խաչմերուկում ավտոբուսի տակ ու չէր բացում ճանապարհը․ 

«Պարոն Փաշինյան, ծառայությունից ուշանում ենք, դասից ուշանում ենք, մեր ապագայի մասին եք մտածում, ըտենց բան մի արեք»,-ասում էին ավտոբուսի ու մյուս մեքենայի վարորդներն ու ուղևորները:
Փաշինյանն ասում է․ 

«Եղբայր, ոտքով գնացեք, մի գնացեք: Ներողամիտ գտնվեք: Պարոն փոխգնդապետ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում, սա քաղաքական ակցիա է»։ Ասում էր, որ դա ժողովրդի համար է անում։ Խնդրում էր ցուցարարներին՝ «Պառկե՛ք, պառկե՛ք անիվների տակ»: Նիկոլին  չէին կարողանում անգամ ուժով դուրս բերել  անիվների տակից։ Ավտոբուսում զինվորականներ կային, ասում էին՝ ուշանում ենք, ծառայության ենք, բանակում չծառայածն ասում էր ՝ ես էլ եմ սահման գնացել։  

Իսկ հիմա ասում է՝ թող ժողովուրդը գա ու իմ հրաժարականը պահանջի։ Ինչպես անիվների տակից ուժով չէին կարողանում դուրս բերել, այսօր էլ աթոռից չեն կարողանում պոկել։ Հիմա այդ նույն ժողովուրդը, ում խաբեց ու պառկեցրեց անիվների տակ, իր դեմ է դուրս եկել։ Փաշինյանը նրանց անիվների տակ պառկեցրել էր,  որ աթոռ ճանկի, որ պետական լծակներն իր ձեռքն առնի ու վարչարարական անիվների տակ ճզմի նույն ժողովրդին․ քամի երկիրը, մաս- մաս հանձնի։  Երեկ տեղին էր ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցը՝  «Ժողովուրդը պարբերաբար ձեր դուռը ծեծում է, բայց դուք կրակում եք ձեր դուռը ծեծողի վրա։

Ի՞նչ տեսք ունի ժողովուրդը ձեր պատկերացմամբ »։ Նա կոնկրետ չի պատկերացնում, թե ով է ժողովուրդը։ Նրա համար ժողովուրդը իր աթոռի ու կերակրամանի շուրջ խմբվածներն են, մնացածը սեկտա են, խմբեր, ռևանշիստներ։ Այսօր իր հետ ավտոբուսի տակ պառկածները դուրս են եկել իր դեմ։ Դա այսօր Նիկոլի համար  ժողովուրդ չէ, որովհետև իր դեմ են։ Ա՜յ, երբ կողմ էին ու իր հրահանգով պառկում էին անիվների տակ, այն ժամանակ ժողովուրդ էին․․․