Ֆրանսիայում հայ ակտիվիստ է ձերբակալվել 

Ֆրանսիայում հայ ակտիվիստ է ձերբակալվել 

Ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, «Ֆրանսիայում ադրբեջանական դեսպանատան վրա իրականացրած հարձակման հետեւանքով» ձերբակալվել է երիտասարդ ակտիվիստ, հայազգի Լորիս Թուֆանյանը։

Նա նախկինում եղել է ՀՅԴ Ֆրանսիայի բաժանմունքի երիտասարդական թեւի ղեկավարը, իսկ 2015 թվականից դիսիդենտական « Charjoum» խմբի համահիմնադիրներից մեկն է։ Ֆրանսիացի պատմաբան Մաքսիմ Գաուինը ադրբեջանական պարբերականներից մեկին հայտնել է , որ Թուֆանյանի ձերբակալությունն ամենայն հավանականությամբ կապված է Ֆրանսիայում ադրբեջանական դեսպանատան մշակութային կենտրոնի վրա իրականացրած հարձակման փորձի հետ։