Աշխարհն ավելի լավը կլինի առանց Թրամփի եւ Պոմպեոյի․ Զարիֆ

Աշխարհն ավելի լավը կլինի առանց Թրամփի եւ Պոմպեոյի․ Զարիֆ

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կարծում է, որ աշխարհն ավելի լավը կդառնա առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ պետքարտուղար Մայք Պոմպեոյի։ «Վնասը, որը հասցրել է Թրամփի վարչակարգը մարդկությանը, բավական չէ թերեւս, նրա ծայրահեղականների համար։ Իր վերջին անփառունակ օրերում ճանաչելով հուսիտներին ահաբեկիչներ, որ միտված է ավելի խորացնել հումանիտար սարսափը, եւ մարտնչող կեղծիքներ տարածելով Իրանի հասցեին, Պոմպեոն ցույց է տալիս իր, որ ամբողջական արհամարհանք ունի աշխարհի հանդեպ։ Մոլորակը առանց նրանց ավելի լավը կդառնա»,- իր թվիթերյան էջում գրել է նախարար Զարիֆը։