Մոսկվան խանդո՞ւմ է, թե՞ խորհուրդ է տալիս Երևանին

Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևան երկրների հետ, այլ ոչ թե աջակցության համար դիմի ԵՄ-ին և ԱՄՆ-ին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
«Մենք անխուսափելիորեն կգանք նրան, ինչի մասին հիմա խոսում են Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը, այն է, որ տարածաշրջանի երկրները պետք է լուծեն իրենց խնդիրները իրենց անմիջական հարևանների հետ»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ կարող է ազդել տարածաշրջանի անվտանգության վրա:
Նախարարի խոսքով, ինքը որևէ խնդիր չի տեսնում արևմտյան երկրների և ԵՄ-ի հետ Հայաստանի շփումների առումով։ «Բայց երբ երկրները, որոնք հեռու են մեր տարածքից, ավանդույթներից և պատմության ըմբռնումից՝ դրա ոչ գաղութատիրական իմաստով, հայտարարում են, որ ԵՄ առաքելությունը կապահովի անվտանգությունը Սյունիքի մարզում, ես, օրինակ, դա այնքան էլ չեմ հասկանում»,- ամփոփել է Լավրովը։
Կարծիքներ