Արդեն ժամանակն է, որ Մաքգրեգորը գնա թոշակի․ Ալի Աբդել-Ազիզ

Արդեն ժամանակն է, որ Մաքգրեգորը գնա թոշակի․ Ալի Աբդել-Ազիզ

Հաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը կարծում է, որ Քոնոր Մագրեգորի թոշակի գնալու ժամանակն է։ Այս մասին հայտնում է Еurosport.ru-ն։ «Նա շատ բանի է հասել այս մարզաձեւում եւ հիանալի է աշխատել։ Դա լավ է նրա համար։ Սակայն սխալ է, որ նա դեռ մնում է խաղի մեջ։ Կարծում եմ, նա արդեն պետք է թոշակի գնա։ Նա իհարկե, կարող է մարտի դուրս գալ այնպիսի տղաների հետ, ինչպիսիք են Նեյթ Դիասը, Դոնալդ Սերոնեն եւ վաստակել գումարներ, սակայն նա այլեւս վերնախավի մաս չէ։ Նա չի կարող մրցակցել Հաբիբի, Թոնի Ֆերգյուսոնի, Կամարու Ուսամնի եւ այլ էլիտար մենամարտիկների հետ։ Նա վերածվել է արդեն վարձկանի եւ գումար է վաստակում եւ լավ փողեր, ինչը լավ է։ Նա արդեն հասկանում է իր տեղը»,- ասել է Հաբիբի մենեջերը, նշելով, որ Քոնորը ընտրել է փողը։