Առաջին ազգընտիրը «սերգոջանին» համոզում էր, որ Արցախը տանք՝ լավ կապրենք, իսկ Նիկոլը նրա ծնած, մեծացրած, գուրգուրածն էր…

Առաջին ազգընտիրը «սերգոջանին» համոզում էր, որ Արցախը տանք՝ լավ կապրենք, իսկ Նիկոլը նրա ծնած, մեծացրած, գուրգուրածն էր…

«Սփյուռքի ձայնի» հարցերին պատասխանում է ԱՄՆ-ում բնակվող ազգային-քաղաքական գործիչ Արմեն Զատիկյանը

-  Պարոն Զատիկյան, մենք ապրում ենք պատմական ցավալի ժամանակներ. Արցախը հայաթափվեց, Ստեփանակերտի հրապարակում տեղի ունեցավ թշնամու բանակի զորահանդես: Իսկ Երեւանի փողոցներում , կարծես թե, կյանքը ընթանում է բնականոն հունով: Որքան էլ հասարակության մի մասը տեղի ունեցածից ծանր հոգեվիճակի մեջ է, Երեւանի փողոցներում խաղաղություն է, չկա շարժում, չկա դիմադրություն, չկա ըմբոստություն: Հասարակությունը հաշտվե՞ց տեղի ունեցածի եւ տեղի ունեցողի հետ, որ բոլորն ընդհատակ են անցել:

-  Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, սկսվել էր դեռ 30 տարի առաջ, երբ առաջին ազգընտիրը սերգոջանին համոզում էր, որ Արցախը տանք՝ լավ կապրենք: Եվ երբ իշխանության եկավ ազգընտիրի ծնած, մեծացրած, գուրգուրած սերունդը, քաղաքական ուժը, եկավ ու դրեց պայքարի վերջը: Նույն ազգընտիրն ասում էր, որ սա փուլային գործընթաց է: Ամեն փուլ իր գործն ուներ, իր «բազարները», իր օգուտներն ու բիզնեսը: Այս ամենը մի օր պիտի լիներ: Մենք բոլորս էլ գիտենք, թե այդ 35 տարվա մեջ ինչեր են արել. ալան-թալան, երբ էլ թալանելու բան  չմնաց, մնաց գցել այդ «հարիֆի գրպանը»: Տեղի ունեցածը, շատ ցավալի է, բայց ավելի ցավալին այն է, որ բոլորն ընդհատակ են անցել՝ ինչպես Դուք Ձեր խոսքում ասացիք: Բոլոր կարեւորագույն դեմքերը, եւ՛ Հայաստանում, եւ՛ սփյուռքում, բոլորը ընդհատակ են անցել: Այս ամենին գնահատական չտալը, չվերլուծելը, ժողովրդին հաշվետվություն չներկայացնելը ավելի մեծ շփոթ է առաջացնում ժողովրդի մոտ: Արտաքուստ ժողովրդի այս անտարբերությունը, որ թվում է, թե Երեւանում շարժ կա, մարդիկ շարունակում են իրենց կյանքը, շատ խաբուսիկ է: Բոլորն էլ շատ անկումային տրամադրությանն մեջ են, շփոթված են: Ինչքան էլ շատ են սիրում առաջ տանել այն թեզը, թե ժողովուրդն ամեն ինչ հասկացել է, ճիշտ չի. Ժողովուրդը ոչինչ էլ չի հասկացել: Ընդհակառակը, ժողովրդի համար ավելի մութ բաներ կան, քան նախկինում է եղել: Հենց այդ շփոթությունն է պատճառը, որ ժողովուրդը հաշիվ չի պահանջում այն անձանցինց, ովքեր այս ամենի պատասխանատուն են: Այս համազգային  համատարած ապատիան մեզ լավ տեղ չի տանի: Այս ինքնասպանության ուղին, որ մենք ազգովի բռնել ենք, մեզ պատիվ չի բերում, եւ մենք սերունդների առաջ մեղքի տակ կընկնենք: Լավ, լռելն էլ չափ ու սահման ունի, ժամկետ ու տեւողություն ունի: Մինչեւ ե՞րբ պիտի լռենք: Սա ավելի վատ հետեւանքներ կունենա: Այս թաքստոցների մեջ թաքնվելը լավ բանի չի բերելու:

-  Այն թեզը, թե Արցախը տրված էր 30 տարի առաջ, հիմնականում առաջ են մղում Փաշինյանի աջակիցները, նրա մեղքերը լվանալու համար ասում են, որ այդ հարցը 30 տարի առաջ էր լուծված, գցեցին խեղճ «հարիֆի գրպանը»: Ձեր ասելով, նաեւ երկրորդ եւ երրորդ նախագահնե՞րն են մասնակից եղել այս փուլային գործընթացին:  Եթե այդպես էր, էլ ինչու՞ էին նրանք եւ Արցախի նախագահները անձնական ներդրումներ անում Արցախում, մեծ բիզնեսներ հիմնում, հյուրանոցներ կառուցում, որ այսօր թողնեն թշնամու՞ն: Մի կողմ թողնենք հարցը, թե այդ գումարները, որոնցով հիմնել են իրենց բիզնեսները, ինչ ծագում ունեն: 

- Առաջին իսկ օրվանից նրանք չգիտեին: Առաջին իսկ օրվանից, երբ Ղարաբաղ կոմիտեին հավաքագրեցին եւ տարան Մոսկվա, մշակեցին, նստեցրեցին իշխանության աթոռներին, նրանք չգիտեին, թե իրենք ինչ աստիճանի խաբված են դուրս գալու այդ խաղի միջից: Նրանց դուր եկավ իշխանությունը, աթոռը, նոր Հայաստանի նոր ղեկավարներ էին: Իրենք մտածեցին՝ հլա աթոռները վերցենք սկսենք ղեկավարել, հետո Աստված մեծ է ,մի բան կլինի: Իրենք չգիտեին՝ ինչ խորությամբ են խրվելու այս խաղի մեջ: Աստիճանաբար, տարիների ընթացքում իրենք հասկացան, որ խրվել են մինեւ կոկորդը, որպեսզի բերանը չլցվեր, սրան գտան ու սղացրին սրա վրա: Եւ իրենք ջրից չոր դուրս եկան: Եւ ոչ ոք չի պահանջում այդ բոլոր նախկիններից, մինչեւ անգամ Անգլիա փախած նախագահից: Ո՞վ է լսել, պատերազմող երկրի նախագահը փախնի եւ մարսի, ու ոչ ոք չխոսի այդ մասին: Պատերազմող երկրի նախագահը  մարոժնի ուտելով փախավ, որ ոք ձայն չհանեց Համաշխարհային պատմության մեջ՝ քարե դարից սկսած, նման բան չի եղել:  Իսկ այդ անձնական բիզնեսները, որոնք հիմնվել են, հիմնվել են Հայաստանի եւ սփյուռքի գումարներից, դրանց մեծ մասը հանել են եւ արտերկրում են բիզնեսներ դրել….

Շարունակությունը` հաջորդիվ