Պիտի բեկում մտցնենք Գերմանիայի դիրքորոշման մեջ. ակցիայի մասնակիցը հանդիպում է դեսպանին

Պիտի բեկում մտցնենք Գերմանիայի դիրքորոշման մեջ. ակցիայի մասնակիցը հանդիպում է դեսպանին

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց մի շարք քաղաքացիների կողմից իրականացվող բողոքի ակցիան շարունակվում է, պահանջներից գլխավորը, ակցիայի մասնակիցների խոսքով, Արցախի անկախության ճանաչումն է։

Տեղեկացանք, որ դեսպանը պատրաստ է ընդունել ակցիայի մասնակիցներից մեկին։ Լրագրողների հետ զրույցում ակցիայի այդ մասնակիցը դեսպանին հանդիպելուց  առաջ ասաց.

«Մենք պիտի ձգտենք նրան, որ լսելի դարձնենք մեր խոսքը։ Մեր՝ խաղաղ ցուցարարների նպատակը հիմնականում հենց այս կառույցին մեր խոսքը հասցնելն է , քանի որ մենք որոշ առումով արդեն պաշտոնական Գերմանիայի դիրքորոշումը արդեն տեսնում ենք Արցախի հարցի շուրջ։ Մենք պիտի կարողանանք բեկում մտցնել իրենց դիրքորոշման մեջ։ Ստացվեց այնպես, որ հիմա միայն ես եմ հանդիպելու, չթողեցին, բայց փորձեցինք այնպես անել, որ գոնե մի քանիսն էլ մտնեն, անգամ ուզում էի այնպես անել, որ լրատվամիջոցներ էլ լինեին։ Հանդիպումից հետո կրկին կխոսեմ»,- ասաց դեսպանի հետ հանդիպող ակցիայի մասնակիցը։