«Ֆեյսբուքի» մեկ տարվա եկամուտը կազմել է 70,7 միլիարդ դոլար

«Ֆեյսբուքի» մեկ տարվա եկամուտը կազմել է 70,7 միլիարդ դոլար

2019 թվականի ընթացքում «Ֆեյսբուքի» եկամուտը կազմել է 70,7 միլիարդ դոլար։ Աճը կազմել է 27 տոկոսով։ Այս մասին գրում է The Wall Street Journal ամերիկյան հայտնի պարբերականը, նշելով, որ 2018-ին սոցկայքի եկամուտը կազմել է 15 միլիարդով պակաս։

Մաքուր եկամուտը կազմել է 7 տոկոս եւ կազմում է մինչեւ 7,3 միլիարդ դոլար։ Ընդ որում, չորրորդ եռամսյակում ընկերության ծախսերը ավելացել են 34 տոկոսով կամ մինչեւ 12 միլիարդ դոլարով, 2018-ի չորրորդ եռամսյակի համեմատ։ Բաժնետոմսերի գինը թանկացել է 55 դոլարով եւ մեկ բաժնետոմսն այժմ արժե 220 դոլար։ Օրական լսարանը կազմում է 1,66 միլիարդ, ամսականը՝ 2,5 միլիարդ։