Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը միջադեպ է տեղի ունեցել 

Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը միջադեպ է տեղի ունեցել 

Նախօրեին, ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգները տոնում էր անկախության տոնը։ Այդ առթիվ Վրաստանում ամերիկյան դեսպանատանը կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում էլ միջադեպ է տեղի ունեցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների եւ ընդդիմադիր «Պիրվելի» ՀԸ սեփականատեր Վաթո Ծերեթելու միջեւ։ Միջադեպն ավարտվել է քաշքշուկով եւ ծեծկռտուքով։

Ընդ որում կողմերը իրար են մեղադրել՝ սադրելու մեջ։ Համաձայն իշխող պատգամավոր Անրի Օհանաշվիլու, սադրել է Ծերեթելին։ Ու մինչ կողմերը մեղադրում են իրար, Վրաստանում ամերիկյան դեսպանատունը հայտարարել է, որ կուսումնասիրի միջադեպի մասին տեղեկատվությունը։