Որպես դատավոր պատրաստ եմ անել հնարավորը, որ երկիրը այս վիճակից դուրս գա․ Ռուբիկ Մխիթարյան

 Որպես դատավոր պատրաստ եմ անել հնարավորը, որ երկիրը այս վիճակից դուրս գա․ Ռուբիկ Մխիթարյան

Իսկ ի՞նչ է նշանակում, թե անհանգստացնում է երկրի վիճակն ինձ, թե ոչ։ Իհարկե անհանգստացնում է։ Պետք է աշխատենք բոլորս, որ լավ լինի։ Ես որպես դատավոր կարող եմ ընդամենը իմ աշխատանքով ապացուցել, անել հնարավորը, որ որպեսզի այս վիճակից դուրս գա մեր երկիրը։
Այս մասին քիչ առաջ դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը։

Լրագրողների հարցերին, թե այս պայմաններում լինու՞մ է, կարողանու՞մ են աշխատել, Մխիթարյանը արձագանքեց․ «Դժվար է այդ հարցի պատասխանը։ Աշխատում ենք այնպես անել, որպեսզի ձեր այդ հարցի պատասխանը դրական ստացվի»։