Թուրքիան դադարեցրել է ռազմարշավը Սիրիայում

Թուրքիան դադարեցրել է ռազմարշավը Սիրիայում

Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» օպերացիան Սիրիայի հյուսիս- արեւելքում դադարեցվել է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլին, հիշեցնելով, որ նախօրեին Մոսկվան ու Անկարան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Չավուշօղլուն նաեւ ասել է, որ սա չի նշանակում, որ ռազմարշավն ավարտված է եւ կարող է վերսկսվել հարկ եղած դեպքում։ կարող է վերսկսվել։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։