Ինզդոնեզիայում հայտնաբերվել են հնագույն ժայռապատկեր նկարներ

Ինզդոնեզիայում հայտնաբերվել են հնագույն ժայռապատկեր նկարներ

Հնագետները Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում հայտնաբերել են քարանձավային ժայռապատկեր հնագույն նկարներ, որոնք պատկերում են որսի տեսարան։ Ժայռապատկերների տարիքը 44 հազար տարեկան է։

Նկարները ցույց են տալիս, որ մեր նախնիներն ունեցել են աբստրակտ մտածողություն։ Այս մասին հայտնում է Nature հանդեսը։ Դեռ ոչ վաղ անցյալում մասնագետները համարել են, որ ժայռապատկեր պատկերագրումները հատուկ են եղել միայն եվրոպաբնակ մեր նախնիների պոպուլյացիաներին։

Սակայն հայտնաբերված ժայռապատկերները ապացուցում են, որ այն հատուկ է եղել նաեւ Հարավ-Արեւելյան Ասիայում ապրած մեր նախնիներին։