Բայդենը դեմ է իրանական միջուկային օբյեկտներին հարված հասցնելուն

Financial Times պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեմ է Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածելուն։ Թեեւ որոշ իսրայելցի պաշտոնյաներ կոչ են արել նման հարված հասցնել, սակայն այդ տարբերակը, ըստ պարբերականի աղբյուրների, չի քննարկվում։ Իսրայելը Իրանին «պատասխան հարված» հասցնելու մի քանի տարբերակ է քննարկում՝ ներառյալ իրանական նավթային ենթակառուցվածքներին հարված հասցնելը։
Միացյալ Նահանգները եւ մյուս Արեւմտյան դաշնակիցները, սակայն, կոչ են անում Իսրայելին կենտրոնանալ ռազմական թիրախների վրա։ Բայդենը «Մեծ Յոթնյակի» առաջնորդների հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելն ունի պատասխան տալու իրավունք, սակայն այդ պատասխանը պետք է լինի համաչափ։ Ամերիկյան վարչակազմում մտավախություն ունեն, որ կարող է հակամարտությունը ավելի ծավալուն մասշտաբներով սրվի, որը հարցականի տակ կարող է դնել ոչ միայն Իսրայել պետության գոյությունը, այլ նաեւ ամերիկյան ռազմավարական շահերը։ Այս ամենով հանդերձ, ամերիկյան վարչակազմը նշում է նաեւ, որ Իսրայելի վրա իրենց ունեցած ազդեցությունը բավականին սահմանափակ է։
Կարծիքներ