Հնդկաստանում ուսանողները քննություն են հանձնել

Հնդկաստանում ուսանողները քննություն են հանձնել

Հնդկաստանում տեղի քոլեջներից մեկի ուսանողները քննություն են հանձնել գլխներին արկղ հագած։ Այս մասին հայտնում է The Times of India-ն։ Ըստ հաղորդման, ստվարաթղթե արկղերի վրա անցքեր են արվել միայն աչքերի համար, որպեսզի հնարավոր լինի կարդալ առաջադրանքները։

Ուսումնական հաստատության ղեկավարությունը հայտարարել է, որ իրենք փորձարկում են արել, ու ուսանողները համաձայնել են մասնակցել դրան։ Նահանգային իշխանությունները հրահանգ են իջեցրել անհապաղ դադարեցնել այդ պրակտիկան։