Հայաստանն ամենազայրացկոտ երկիրն է

Հայաստանն ամենազայրացկոտ երկիրն է

Գրեթե ամեն մարդ իր առօրյա կյանքում ունենում է զայրույթի պահեր, տարբեր հանգամանքներով պայմանավորված։ Gallup Global Emotions-ը կազմել է զայրույթի մակարդակի՝ աշխարհի պետություններում եղած ցուցանիշը 143 երկրի համար։ Ուշագրավ է այն, որ զայրույթը ահագնացող կերպով ուժգնանալու հակում ունի հատկապես Մերձավոր Արեւելքում։ Իսկ ահա Հայաստանում մարդկանց 45 տոկոսը «նախորդ օրը զայրույթ են ապրել», ինչը հանդիսանում է ամենաբարձր ցուցանիշը։ Երկրորդ տեղում Իրաքն է 44 տոկոսով։ Իրաքցիներն էլ ունեն բազմաթիվ պատճառներ զայրանալու։

Ի վերջո, տարիներ շարունակ քաղաքացիական պատերազմ, կիսավեր երկիր, քանդված տնտեսություն ու ենթակառուցվածքներ, ահաբեկչական պայքարի թատերաբեմ դարձած հայրենիք։ Եռյակը եզրափակում են իրանցիները 43 տոկոսանոց ցուցանիշով։ Այստեղ էլ զայրանում են տնտեսական ու սոցիալան խնդիրների ու հիասթափությունների պատճառով, որոնք հատկապես վերջին տարիներին են առավել ցցուն ծառացել։