ԱԺ-ում այսօր թեժ մարտեր են սպասվում ԼՀԿ-ի և Արայիկ Հարությունյանի միջև

ԱԺ-ում այսօր թեժ մարտեր են սպասվում ԼՀԿ-ի և Արայիկ Հարությունյանի միջև

Այսօր ԱԺ-ում թեժ մարտեր են սպասվում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության միջև: ԼՀԿ-ն դեռ գարնանը հարցապնդում էր արել, այսինքն` ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված կարգով հարցաշար էր ուղարկել Հարությունյանին, որոնց պատասխանները այսօր կքննարկվի ԱԺ-ում, դրանք անձամբ կներկայացնի խնդրահարույց նախարարը:

Դրանից հետո հարցապնդում ներկայացրած քաղաքական ուժը կարող է արդեն անվստահություն հայտնել տվյալ նախարարի նկատմամբ:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը: Նրա խոսքով` Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցն այսօր ամենաբնական պահանջն է, որ առաջացել է հանրության շրջանում:

Այնպես որ, այսօր ժամը 14:30-ից սկսած` «Լուսավոր Հայաստանն» ուղղակի քրքրելու է ԿԳՄՍ նախարարին:

Մանրամասները՝ տեսանյութում