Հնարավոր է լինի սպանություն՝ քողարկված ինքնասպանության տակ

Հնարավոր է լինի սպանություն՝ քողարկված ինքնասպանության տակ

Քննչական կոպիտեի ՀԿԳ վարչության պետ Արթուր Մելիքյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ Գյորգի Կուտոյանը մահացել է քունքի հատվածում հրազենային վնասվածքից: Կուտոյանի տանը հայտնաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ, որը պատկանել է Կուտոյանին, նա ատրճանակը նվեր է ստացել Վրաստանի ԱԱԾ պետից: Մելիքյանը ասաց, որ Կուտոյանի տան պատերը վնասված են եղել, բազմաթիվ պարկուճներ են հայտնաբերվել, և միայն դատաձգաբանական փորձաքննությունը ցույց կտա, թե ինչ զենքից են նետվել այդ պարկուճները: Կուտոյանի մահվան առթիվ հարուցվել է քրգործ ինքնասպանության հոդվածով, սակայն Մելիքյանն ասա, որ հնարավոր է սպանություն՝ քողարկված ինքնասպանության տակ: Նա նաև նշեց, որ հարցաքննվում են Կուտոյանի հարազատները: