28 քառ. մետրից փոքր բնակարանների կառուցումը պաշտոնապես արգելվել է
Մոսկվայում օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել այն բնակարանների կառուցման արգելքը, որոնց մակերեսը 28 քառ. մետրից պակաս է, հայտնել է РБК-ն։
Մեկ սենյականոց բնակարանները չեն կարող պակաս լինել 28 քառ. մետրից, երկու սենյականոց բնակարանները՝ 44 քառ. մետրից, երեք սենյականոց բնակարանները՝ 56 քառ. մետրից, չորս սենյականոց բնակարանները՝ 70 քառ. մետրից։
Միևնույն ժամանակ, «հաշվի առնելով ժողովրդագրական պահանջները, բնակչության բնակարանային ապահովման ձեռք բերված մակարդակը և բնակարանաշինության ռեսուրսների մատչելիությունը»՝ նշված սահմանումներից շեղումները կթույլատրվեն։
Կարծիքներ