Դա մեր հայրենիքը չէ, եթե ձեր հայրենիքն է, գնացեք պահեք. Վահե Ղալումյանը՝ Կիրանցում տարածքային զիջումների մասին

«Դա մեր հայրենիքը չէ, եթե ձեր հայրենիքն է, գնացեք պահեք»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե Կիրանցում սահմանները փոքրացնելու ծառայությունների դիմա՞ց է արդյոք իր եղբայրը շարունակում պաշտոնավորել որպես Տավուշի մարզպետ։
Հարցին, թե Կիրանցի կամուրջը Ձեր հայրենի՞քը չէր, Ղալումյանն ասաց․ «Կիրանցի կամուրջը սահմանազատումից հետո հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Դուք հայրենիքի մասին պատկերացում չունեք: Մենք Ադրբջանին անտառ չենք տվել, սուտ մի խոսեք»:
ՔՊ-ականը պնդեց, որ Ադրբեջանին անտառ չեն տվել, բայց այգիների մասին լռեց։ Իսկ հաջորդ սահմանազատումը որտեղի՞ց են սկսելու հարցին ի պատասխան ասաց․ «Ես հանձնաժողովի հետ կապ չունեմ, որ սկսեն, կտեսնենք»։
Կարծիքներ