Մերժել են վերամիավորման առաջարկը

Թայվանի իշխանությունները հերթական անգամ հայտարարել են, որ մերժում են Չինաստանի հետ՝ Պեկինի կողմից առաջարկվող մոդելով վերամիավորման առաջարկը։ Նշենք, որ պաշտոնական Պեկինը վերամիավորման համար առաջարկում է հետեւյալ մոդելը՝ «մեկ պետություն՝ երկու համակարգ»։
Թայվանի այսպես կոչված ԱԳ նախարարությունից հայտարարել են, որ թայվանական ժողովուրդը ի վիճակի է որոշելու սդեփական ապագան։
Նշենք, որ Պեկինը հայտարարել էր, որ առաջարկվող մոդելը լավագույնն է եւ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի է, եւ դա հնարավոր է իրականացվի նաեւ ռազմական ճանապարհով։
Կարծիքներ