Հանդիպել են Սերգեյ Լավրովն ու Իբրահիմ Ռայիսին

Հանդիպել են Սերգեյ Լավրովն ու Իբրահիմ Ռայիսին

Թեհրանում հանդիպել են Իրանում այցով գտնվող Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ Լավրովը Թեհրան մեկնել էր նախօրեին՝ իրանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հրավերով։

Նշենք, որ նախարար Լավրովի այցը Իրան երկօրյա է։ Թեհրանում վերջինս կհանդիպի իրանական բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում մտքեր կփոխանակի միջազգային արդիական նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում նաեւ՝ Միջուկային գործարքի համաձայնագրի, Ուկրաինական իրադրության, Սիրիական իրադրության, Անդրկովկասում տիրող իրավիճակի, Եմենյան հարցի եւ Կասպից ծովի հետ կապված հարցերի շուրջ։