Վարդան Տողանյանը հայտարարել է դիվանագիտական առաքելությունն ավարտելու մասին
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է դիվանագիտական առաքելությունն ավարտելու մասին:
«Սիրելի հայրենակիցներ, գրում եմ ձեզ՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի իմ առաքելության ավարտի կապակցությամբ։ Ինձ համար մեծ պատիվ էր գրեթե հինգ տարի ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը դաշնակից Ռուսաստանում, որի հետ մեզ կապում են դարավոր ավանդույթները, հոգևոր մտերմությունը, ամուր եղբայրական կապերը և ընդհանուր ձեռքբերումների պատմությունը»,- ասել է դիվանագետը հայտարարությունում, որը տեղադրված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
Տողանյանը Մոսկվայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվել է 2017թ.: Նրան այս պաշտոնում կփոխարինի Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Հարությունյանի նշանակման մասին հրամանագիրը հունվարի 5-ին ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը երեկ հրաժարական է տվել։
Կարծիքներ