Իսրայելը Գազայի հարցով բանակցող պատվիրակություն կուղարկի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշում է կայացրել հուլիսի 25-ին պատվիրակություն ուղարկել Գազայի հարցով գործարքի կնքման վերաբերյալ բանակացությունները շարունակելու։ Այս մասին հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ «Նեթանյահուն կարգադրել է բանակցային պատվիրակություն ուղարկել՝ առաջիկա հինգշաբթի բանակցությունները շարունակելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին Նեթանյահուն գործարքի մանրամասները քննարկել է բանակցային թիմի, ինչպես նաեւ անվտանգային մարմինների հետ, իսկ այսօր մեկնում է ԱՄՆ, որտեղ կհանդիպի նախագահ Ջո Բայդենին եւ ելույթով հանդես կգա Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում։
Կարծիքներ