Կլինեն ևս երկու չվերթներ

Կլինեն ևս երկու չվերթներ

Ապրիլի -ի Երևան-Մոսկվա չարտերային թռիչքի բոլոր տոմսերը սպառվախծ են։ Մոսկվաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը «Հրապարակին» հայտնեց, որ տեղեկացված է, որ ևս մեկ-երկու թռիչք դեպի Երևան իրականացվելու։ Բայց նա կոչ է անում ծանրութեթև անել։ Ներկայացնում են Մարիամ Հովսեփյանի գրառում։ը։«Հարգելի Հայրենակիցնե՜ թռիչքը, մի քանի կարևոր տեղեկատվություն այս պահի համար։

-Եթե Դուք ուզում եք լքել Ռուսաստանի Դաշնությունը, որովհետև Ձեր գրանցման ժամանակը լրանում է մոտ օրերս, կամ արդեն լրացել է վերջին շրջանում (սա չի վերաբերվում նրանց ովքեր վաղուց են խախտել միգրացիոն կանոները ու տարներով ապրում են ՌԴ-ում, Ձեզ խորհորդ կտամ ընդհանրապես չհայտվել ոստիկանների տեսադաշտում), ապա դրա կարիքը չկա, ուղղակի մոտեցեք Ձեր մոտկայքում գտնվող ցանկացած ոստիկանական բաժանմունք (սրա նպատակը այն է, որ հնարավորինս քիչ տեղաշարժվեք) և Ձեր գրանցումը կերկարացնեն ևս 90 օրով։ Պաշտոնական տեղեկատվության հղումը ՝ https://ria.ru/20200331/1569375827.html

- Red Wings-ի ապրլի 6-ի չվերթի համար արդեն բոլոր տոմսերը սպառված են, բայց մի մատնվեք խուճապի, քանի որ ՀՀ Դեսպանությունը այս պահին անում է ամեն ինչ ևս մեկ չվերթի թույլտվություն ստանալու համար՝ այս շաբաթվա առաջին օրերին։

-Ամեն դեպքում լավ մտածեք տոմս ձեռք բերելուց առաջ, քանի որ բոլորիդ տանելու են 2 շաբաթով կարանտինային պայմաններում պահելու, և այդ պայմանները վաղուց արդեն 5 աստղանի հյորնաոցներ չեն։ Պարետը ինքը կորորշի ում որտեղ տանի, և դրա մասին ո՜չ նախապես, ո՜չ հետո տեղեկատություն չի հրապարակվելու»։